9.1
9ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
-
Հայտատուի կողմից սերտիֆիկացման աշխատանքներ իրականացնելու համար ՍՄ-ին կից տեխնիկական փաստաթղթերով հայտի ներկայացումը, որի կազմում պարտադիր կերպով ներառված են,
-
Տեղեկություններ իրականացված փորձարկումների,
-
Արտադրողի կամ հավատարմագրված ՓԼ-ի կողմից իրականացված փորձարկման արձանագրությունները,
-
Բաղադրիչների նյութերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատները կամ փորձարկման արձանագրությունները (առկայության դեպքում),
-
ՈԿՀ-ի սերտիֆիկատները (եթե այդպիսիք կան),
-
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին վերը նշված արտադրանքի համապատասխանությունը հավաստող օտարերկրյա ՍՄ-ների կողմից տրված փաստաթղթերի,
-
Այլ փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատում են արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին,
-
Հայտի քննարկումը և սերտիֆիկացման աշխատանքների իրականացման վերաբերյալ արտադրանքի ՍՄ-ի կողմից որոշման ընդունումը,
-
ՍՄ-ի կողմից արդյունքների ամփոփում,
-
-ՍՄ-ի կողմից տեխնիկական փաստաթղթերի վերլուծության արդյունքների ընդհանրացման հիման վրա, հայտատուին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում,
-
Շրջանառության միասնական նշանի մակնշում:
9.2
Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացը լինի կայուն և ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ձևավորի տեխնիկական փաստաթղթերը և հայտ ներկայացնի իր արտադրանքի սերտիֆիկացման համար, ՍՄ-ներից մեկին, որն ունի տվյալ տեսակի արտադրանքը իր հավատարմագրման ոլորտում:
9.3
ՍՄ-ն հայտատուին տեղեկացնում է հայտի որոշման վերաբերյալ, որում նշվում են սերտիֆիկացման աշխատանքների կատարման պայմանները:
9.4
ՍՄ-ն իրականացնում է տեխնիկական փաստաթղթերի, հաշվարկների արդյունքների արտադրանքի փորձարկման և այլ փաստաթղթերի վերլուծություն, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատում են սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունը:
Վերլուծության արդյունքները ձևակերպվում են եզրակացության մեջ, որում ՍՄ-ը տալիս է սահմանված պահանջներին արտադրանքի համապատասհանության գնահատական:
9.5
Տեխնիկական փաստաթղթերի վերլուծության դրական արդյունքների դեպքում ՍՄ-ը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և տրամադրում այն հայտատուին:
9.6
Հայտատուն մակնշում է շրջանառության միասնական նշանով, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով:
Միասնական ձևին համապատասխան ՍՄ-ի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված հայտարարագրերի վերաբերյալ Միասնական ռեեստրում կատարվում է համապատասխան գրառում:
9.7
Արտադրանքի կառուցվածքում (բաղադրությունում) կամ արտադրական տեխնոլոգիայում փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանության ապահովման վրա, հայտատուն նախապես տեղեկացնում է այդ մասին ՍՄ-ին, որն էլ ընդունում է լրացուցիչ փորձարկումներ իրականացնելու մասին որոշում: