Friday, 18 October 2019

Գնագոյացման քաղաքականությունը

ՎՎԻՆԷԿՍ սերտիֆիկացման մարմինն ունի գնագոյացման ճկուն քաղաքականություն:

Սերտիֆիկացման գինը պայմանավորված է մի շարք գործոններով.


  • Սերտիֆիկացման ներկայացված արտադրանքիի տեսակ,
  • Սերտիֆիկացման ներկայացված արտադրատեսակների քանակ,
  • Սերտիֆիկացման սխեման,
  • Փորձարկող լաբորատորիայի առաջադրած գները տվյալ արտադրատեսակի փարձարկման համար,
  • Հայտատուի հետ համատեղ աշխատանքի պատմությունը,
  • Զեղչերի հնարավորությունը
և այլն:

Սերտիֆիկացման մարմինը նախքան հայտի ընդունելը հայտատուի հետ համաձայնեցնում է սերտիֆիկացման գինը, ներկայացնում գնագոյացման հիմնավորումները և կնքում համապատասխան պայմանագիր:

Հայտատուների իրավունքները և պարտականությունները

Համապատասխանության գնահատման աշխատանքների հետ կապված հայտատուների իրավունքներից և պարտականություններից են՝
- Իրականացնել սերտիֆիկացման օբյեկտներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ հսկողություն,
- Սերտիֆիկացման համար հայտը լրացնել ՍՄ-ի սահմանած ձևով,
- Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության գործընթացը լինի կայուն և ապահովի արտադրված արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ձևավորել տեխնիկական փաստաթղթերը և հայտ ներկայացնել ցանկացած ՍՄ-ին սերտիֆիկացման համար, որն ունի տվյալ արտադրանքը իր հավատարմագրման ոլորտում,
- Աջակցել ՍՄ-ին նմուշների ընտրության և արտադրության վիճակի վերլուծության ժամանակ,
- ՍՄ-ի առաջին իսկ պահանջով, փաստաթղթային հավաստմամբ, ներկայացնել տեղեկատվություններ սերտիֆիկացված արտադրանքի վերաբերյալ բողոքների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
- Ապահովել սերտիֆիկացման օբյեկտների նկատմամբ սահմանված պահանջների, ինչպես նաև սերտիֆիկացման աշխատանքների իրականացման պահանջների կատարումը,
- Կատարել ՍՄ-ի կամ սերտիֆիկացման սխեմայով համապատասխանության նշանի օգտագործման պահանջները, հանրամատչելի տեղեկատվության մեջ առկա արտադրանքի սերտիֆիկացման հղումները,
- ՍՄ-ին տեղեկացնել այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել համապատասխանության գնահատման օբյեկտների նկատմամբ սահմանված պահանջների, այդ թվում սերտիֆիկացման սխեմաներով սահմանված պահանջների կատարման վրա,
- Վճարել կատարված համապատասխանության գնահատման աշխատանքի, այդ թվում, սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողության իրականացման համար:
Հայտատուն իրավունք ունի
- Ներկայացնել բողոք/առարկություն համապատասխանության գնահատման մարմնի կայացրած որոշման նկատմամբ,
- ՍՄ-ից պահանջել տեղեկություններ սերտիֆիկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, սերտիֆիկացման ժամանակ հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը ապահովելու վերաբերյալ,
- ՍՄ-ից պահանջել մանրամասն նկարագրել համապատասխանության գնահատման արդիականացված աշխատանքները՝ ըստ սերտիֆիկացման սխեմաների:

Արտադրանքի սերտիֆիկացման կարգը

Արտադրանքի սերտիֆիկացման կարգը ներառում է հետևյալ քայլերը՝
- Սերտիֆիկացման և նրա գրանցման համար հայտի ներկայացում,
- Ներկայացված հայտի և հայտին կից փաստաթղթերի քննարկումը,
- Հայտի վերաբերյալ որոշման ընդունում, սերտիֆիկացման սխեմայի ընտրությունը, տեսչական հսկողության իրականացման կարգի սահմանումը, հավատարմագրված ՓԼ-ների որոշումը, որոնք պետք է իրականացնեն փորձարկումները,
- Արտադրանքի համապատասխանությունը հավաստող ապացույցների հավաքում,
- Տեխնիկական փաստաթղթերի վերլուծություն,
- Արտադրանքի նմուշների ընտրություն,
- Արտադրանքի նույնականացում (ստուգման կամ փորձարկման արդյունքներով) ,
- Նմուշների փոխանցումը փորձարկման լաբորատորիա (ՓԼ)՝ սերտիֆիկացման համար փորձարկումներ իրականացնելու նպատակով,
- Արտադրության վիճակի վերլուծություն (եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով),
- Արտադրության սերտիֆիկացում (եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով) կամ ՀՍՏ ԻՍՕ 9001 ստանդարտով, կամ արտադրության համապատասխանության սերտիֆիկատի և դրա հետ կապված նյութերի վերլուծություն,
- Արդյունքների վերլուծություն,
- Որոշումը համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման կամ մերժման հնարավորության վերաբերյալ,
- Վկայագրերի ձևակերպումը և հանձնումը,
- Սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ ծրագրված տեսչական հսկողության կամ չծրագրված հսկողության իրականացում՝ բողոքների, շահագրգիռ կողմերի դիմումների հիման վրա և վերահսկող պետական մարմինների կողմից,
- Գործի ձևակերպումը և հանձնումը արխիվ,

Սերտիֆիկացման սխեմա 1ս

1.1 1ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը
- Հայտատուի կողմից սերտիֆիկացման աշխատանքներ իրականացնելու համար ՍՄ-ին կից տեխնիկական փաստաթղթերով հայտի ներկայացումը
- Հայտի քննարկումը և նրա վերաբերյալ ՍՄ-ի կողմից որոշման ընդունումը
- -ՍՄ-ի կողմից նմուշառման իրականացում  փորձարկման նպատակով
- Լաբորատոր փորձարկումների իրականացումը՝ հավատարմագրված ՓԼ-ի կողմից
- ՍՄ-ի կողմից արտադրության վիճակի վերլուծության իրականացում
- Արտադրանքի ՍՄ-ի արտադրության վերլուծություն
- ՍՄ-ի կողմից փորձարկման արդյունքների և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ընդհանրացումը և հայտատուին սերտիֆիկատի տրամադրումը
- Շրջանառության միասնական նշանով մակնշումը
- Սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը:
1.2 Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացը լինի կայուն և ապահովում է արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ձևավորում է տեխնիկական փաստաթղթերը և հայտ է ներկայացնում ամբողջ արտադրանքի սերտիֆիկացման համար, սերտիֆիկացման մարմիններից մեկին, որն ունի տվյալ արտադրանքը իր հավատարմագրման ոլորտում:
1.3 ՍՄ-ն վերլուծում է հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական փաստաթղթերը և տեղեկացնում հայտատուին հայտի որոշման վերաբերյալ, որը պարունակում է սերտիֆիկացման աշխատանքների իրականացման պայմանները:
1.4 Սերտիֆիկացման մարմինը հայտատուի մոտ իրականացնում է արտադրանքի նմուշառում՝ փորձարկման համար: Նմուշների փորձարկումներն ՍՄ-ի հանձնարարությամբ, որին և ներկայացվում է փորձարկման արձանագրությունները:
1.5 Հայտատուի մոտ արտադրության վիճակի վերլուծությունն իրականացնում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից: Վերլուծության արդյունքները ամփոփվում են ակտով:
1.6 Փորձարկման արդյունքների և արտադրության վերլուծության դրական արդյունքների դեպքում ՍՄ-ն ձևակերպում է սերտիֆիկատը և տրամադրում հայտատուին:
1.7 Հայտատուն մակնշում է շրջանառության միասնական նշանով, եթե այլ բան չի նախատեսված տեխնիկական կանոնակարգերով:
1.8 Արտադրանքի ՍՄ-ն սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամանակահատվածում իրականացնում է տեսչական հսկողություն՝ արտադրության վիճակի վերլուծության և նմուշների փորձարկման միջոցով՝ հավատարմագրված ՓԼ-ում: Տեսչական հսկողության դրական արդյունքների դեպքում համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը համարվում է հաստատված, որի մասին նշվում է տեսչական հսկողության ակտում: Տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում ՍՄ-ը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
- Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցում,
- Համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցում
ՍՄ-ի ընդունած որոշման մասին տեղեկացվում է հայտատուին:
Միասնական ձևին համապատասխան տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված հայտարարագրերի վերաբերյալ Միասնական ռեեստրում կատարվում է համապատասխան գրառում:
1.9 Արտադրանքի կառուցվածքում կամ արտադրական տեխնոլոգիայում փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանության ապահովման վրա, հայտատուն նախապես տեղեկացնում է այդ մասին ՍՄ-ին, որն էլ ընդունում է արտադրության վիճակի վերլուծության և/կամ նոր փորձարկումներ իրականացնելու մասին որոշում:

Սերտիֆիկացման սխեմա 3ս

3.1 3ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը
- Հայտատուի կողմից սերտիֆիկացման աշխատանքներ իրականացնելու համար ՍՄ-ին կից տեխնիկական փաստաթղթերով հայտի ներկայացումը,
- Հայտի քննարկումը և սերտիֆիկացման աշխատանքների իրականացման վերաբերյալ արտադրանքի ՍՄ-ի կողմից որոշման ընդունումը,
- ՍՄ-ի կողմից նմուշառման իրականացում փորձարկման նպատակով
- Լաբորատոր փորձարկումների իրականացումը՝ հավատարմագրված ՓԼ-ի կողմից,
- Փորձարկման արդյունքների վերլուծություն և համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին,
- Արտադրանքի խմբաքանակի շրջանառության միասնական նշանով մակնշում:
3.2 Հայտատուն ձևավորում է տեխնիկական փաստաթղթերը և հայտ է ներկայացնում ՍՄ-ներից մեկին, որի հավատարմագրման ոլորտում առկա է տվյալ արտադրանքը՝ իրականացնելու արտադրանքի խմբաքանակի սերտիֆիկացման աշխատանքներ:
Հայտը պետք է պարունակի խմբաքանակի միավորի նույնականացնող հատկանիշները:
3.3 ՍՄ-ն հայտատուին տեղեկացնում է հայտի որոշման վերաբերյալ, որում նշվում են սերտիֆիկացման աշխատանքների կատարման պայմանները:
3.4 ՍՄ-ն հայտատուի մոտ իրականացնում է արտադրանքի խմբաքանակի նույնականացում և փորձարկման համար նմուշառում:
3.5 Խմբաքանակի փորձարկումներն իրականացվում են հավատարմագրված ՓԼ-ում ՍՄ-ի հանձնարարությամբ, որին և ներկայացվում են փորձարկման արձանագրությունները:
3.6 Փորձարկման դրական արդյունքների դեպքում ՍՄ-ը ձևակերպում է սերտիֆիկատը և տրամադրում հայտատուին:
3.7 Հայտատուն մակնշում է շրջանառության միասնական նշանով, եթե այլ բան նախատեսված չէ տեխնիկական կանոնակարգով:

Սերտիֆիկացման սխեմա 6ս

6.1 6ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը
- Հայտատուի կողմից սերտիֆիկացման աշխատանքներ իրականացնելու համար ՍՄ-ին կից տեխնիկական փաստաթղթերով հայտի ներկայացումը, որի կազմում պարտադիր կերպով ներառված է ՈԿՀ-ի ՍՄ-ի կողմից տրված ՈԿՀ-ի սերտիֆիկատը, ինչը հավաստում է ՈԿՀ-ի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին,
- ՍՄ-ի կողմից արտադրանքի նախագծի հետազոտության իրականացում,
- Արտադրանքի նախագծի հետազոտության և տեխնիկական փաստաթղթերի վերլուծության արդյունքների ընդհանրացում, համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին
- Շրջանառության միասնական նշանի մակնշում,
- Սերտիֆիկացված արտադրանքի տեսչական հսկողության իրականացում ,
- (ՈԿՀ-ի կայունության ապահովման նկատմամբ հսկողություն):
6.2 Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրանքի արտադրական գործընթացը և ՈԿՀ-ը լինի կայուն, ապահովում է համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ձևավորում է տեխնիկական փաստաթղթերը և հայտ է ներկայացնում իր արտադրանքի սերտիֆիկացման համար, ՍՄ-ներից մեկին, որն ունի տվյալ արտադրանքը իր հավատարմագրման ոլորտում:
Հայտում պետք է ներառի փաստաթուղթ, որին համապատասխան սերտիֆիկացված է ՈԿՀ-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական կանոնակարգում կարող են սահմանվել մեկ կամ մի քանի փաստաթղթեր, որոնց համապատասխան իրականացվել է ՈԿՀ-ի սերտիֆիկատը:
Միևնույն ժամանակ, հայտատուն ներկայացնում է ՈԿՀ-ի սերտիֆիկացման (վկայականի պատճենը):
6.3 ՍՄ-ը ուսումնասիրում է տեխնիկական փաստաթղթերը, իրականացնում արտադրանքի ծրագրի հետազոտություն, համաձայն 22.5.4 և դրական արդյունքների դեպքում ձևակերպում ու տրամադրում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը:
6.4 Հայտատուն մակնշում է շրջանառության միասնական նշանով, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով:
6.5 Արտադրանքի ՍՄ-ն սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամանակահատվածում իրականացնում է տեսչական հսկողություն՝ ՈԿՀ-ը սերտիֆիկատի ՍՄ-ի կողմից իրականացրած ՈԿՀ-ի տեսչական հսկողության արդյունքների վերլուծության և նմուշների փորձարկման միջոցով՝ հավատարմագրված ՓԼ-ում: Տեսչական հսկողության դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման գործողությունը համարվում է հաստատված, որի մասին նշվում է տեսչական հսկողության ակտում: Տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում ՍՄ-ը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
- Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցում,
- Համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցում
ՍՄ-ի ընդունած որոշման մասին տեղեկացվում է հայտատուն:
Միասնական ձևին համապատասխան ՍՄ-ի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված հայտարարագրերի վերաբերյալ Միասնական ռեեստրում կատարվում է համապատասխան գրառում:
6.6 Արտադրանքի կառուցվածքում կամ արտադրական տեխնոլոգիայում փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանության ապահովման վրա, հայտատուն նախապես տեղեկացնում է այդ մասին ՍՄ-ին, որն էլ ընդունում է նոր փորձարկումներ իրականացնելու մասին որոշում:

Սերտիֆիկացման սխեմա 9ս

9.1 9ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- Հայտատուի կողմից սերտիֆիկացման աշխատանքներ իրականացնելու համար ՍՄ-ին կից տեխնիկական փաստաթղթերով հայտի ներկայացումը, որի կազմում պարտադիր կերպով ներառված են,
- Տեղեկություններ իրականացված փորձարկումների,
- Արտադրողի կամ հավատարմագրված ՓԼ-ի կողմից իրականացված փորձարկման արձանագրությունները,
- Բաղադրիչների նյութերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատները կամ փորձարկման արձանագրությունները (առկայության դեպքում),
- ՈԿՀ-ի սերտիֆիկատները (եթե այդպիսիք կան),
- Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին վերը նշված արտադրանքի համապատասխանությունը հավաստող օտարերկրյա ՍՄ-ների կողմից տրված փաստաթղթերի,
- Այլ փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատում են արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին,
- Հայտի քննարկումը և սերտիֆիկացման աշխատանքների իրականացման վերաբերյալ արտադրանքի ՍՄ-ի կողմից որոշման ընդունումը,
- ՍՄ-ի կողմից արդյունքների ամփոփում,
- -ՍՄ-ի կողմից տեխնիկական փաստաթղթերի վերլուծության արդյունքների ընդհանրացման հիման վրա, հայտատուին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում,
- Շրջանառության միասնական նշանի մակնշում:
9.2 Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացը լինի կայուն և ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ձևավորի տեխնիկական փաստաթղթերը և հայտ ներկայացնի իր արտադրանքի սերտիֆիկացման համար, ՍՄ-ներից մեկին, որն ունի տվյալ տեսակի արտադրանքը իր հավատարմագրման ոլորտում:
9.3 ՍՄ-ն հայտատուին տեղեկացնում է հայտի որոշման վերաբերյալ, որում նշվում են սերտիֆիկացման աշխատանքների կատարման պայմանները:
9.4 ՍՄ-ն իրականացնում է տեխնիկական փաստաթղթերի, հաշվարկների արդյունքների արտադրանքի փորձարկման և այլ փաստաթղթերի վերլուծություն, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատում են սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունը:
Վերլուծության արդյունքները ձևակերպվում են եզրակացության մեջ, որում ՍՄ-ը տալիս է սահմանված պահանջներին արտադրանքի համապատասհանության գնահատական:
9.5 Տեխնիկական փաստաթղթերի վերլուծության դրական արդյունքների դեպքում ՍՄ-ը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և տրամադրում այն հայտատուին:
9.6 Հայտատուն մակնշում է շրջանառության միասնական նշանով, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով:
Միասնական ձևին համապատասխան ՍՄ-ի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված հայտարարագրերի վերաբերյալ Միասնական ռեեստրում կատարվում է համապատասխան գրառում:
9.7 Արտադրանքի կառուցվածքում (բաղադրությունում) կամ արտադրական տեխնոլոգիայում փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանության ապահովման վրա, հայտատուն նախապես տեղեկացնում է այդ մասին ՍՄ-ին, որն էլ ընդունում է լրացուցիչ փորձարկումներ իրականացնելու մասին որոշում: